Վրաստանի և Ռումինիայի միջև ուղիղ օդային երթևեկությունը կվերականգնվի
Վրաստանի և Ռումինիայի միջև ուղիղ օդային երթևեկությունը կվերականգնվի

Վրաստանի և Ռումինիայի մայրաքաղաքների միջև ուղիղ կանոնավոր օդային երթևեկությունը կվերականգնվի։

Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի տվյալներով՝ Բուխարեստ-Թբիլիսի-Բուխարեստ օդային երթուղով չվերթներ կիրականացնի ռումինական DAN AIR ավիաընկերությունը։

«Համաձայն ավիաընկերության կողմից Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ներկայացված դիմումի, ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 24-ը՝ շաբաթական երկու չվերթի հաճախականությամբ, յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ավիաընկերությանը հունիսի 9-ին տրամադրել է չվերթներ իրականացնելու անհրաժեշտ թույլտվությունը», – նշվում է տեղեկատվության մեջ։