Իրակլի Կոբախիձե. Մենք շարունակում ենք լավատեսորեն տրամադրված լինել, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը կվերականգնվի, մենք ռազմավարական գործընկերությունը քննարկել ենք թե՛ Թրամփի հետ կարճատև զրույցի ժամանակ, թե՛՝ Մարկո Ռուբիոյի

13:31, 09.10.2026

Մենք շարունակում ենք լավատես լինել, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը կվերականգնվի, այլևս հարձակումներ չկան, հարաբերությունները էապես վերականգնվել են,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ ՄԱԿ-ում իր այցի ժամանակ ինքը ռազմավարական գործընկերությունը քննարկել է և՛ Թրամփի, և՛ Մարկո Ռուբիոյի հետ։

«Մենք շարունակում ենք լավատես լինել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության հարցում։ Մենք հանգիստ հետևում ենք իրադարձություններին, ինչպես նախորդ վարչակազմի ժամանակ, երբ նրանք հարձակվեցին մեզ վրա։ Այսօր մենք նույնպես հանգիստ հետևում ենք գործընթացներին։ Աստծո շնորհիվ, այդ հարձակումները այլևս տեղի չեն ունենում, հարաբերությունները էապես վերականգնվել են։ Մենք շարունակում ենք լավատես լինել, որ ռազմավարական գործընկերությունը կվերականգնվի։ Մնացածը կախված է ԱՄՆ վարչակազմից։

Մենք ռազմավարական գործընկերության մասին խոսեցինք և՛ Թրամփի հետ կարճատև զրույցի, և՛ պարոն Ռուբիոյի հետ կարճատև զրույցի ժամանակ։ Հիմնական հարցը, որը ես նշեցի, ռազմավարական գործընկերության վերականգնումն էր։ Ես կարող եմ ձեզ ընդհանուր պատասխան տալ, չեմ կարող մանրամասնել, քանի որ դա բաց շփում չէր։ Խոսակցությունն այն էր, որ աշխատանքը պետք է շարունակվի», – ասաց Իրակլի Կոբախիձեն։

Նմանատիպ