Իրակլի Կոբախիձե. «Ազգային շարժումը» ընտրություններին երկու ճակատով մտնելու ծրագիր կա՝ երկրորդ կոալիցիա կմտնեն Խազարաձեն, Գախարիան, Զուրաբիշվիլին, Լոմջարիան, Մելիան, Գվարամիան, իմ կանխատեսմամբ՝ նույնիսկ շեմը չեն հաղթահարի

15:15, 13.12.2023

Պլանն այն է, որ այս ընտրություններում «Ազգային շարժումը» երկու ճակատով դուրս գա: Պետք է լինի «Ազգային շարժում» կուսակցություն, իսկ երկրորդը՝ նոր միավորում, որտեղ մեծ հավանականությամբ կմիանան Խազարաձեն, Գախարիան, Զուրաբիշվիլին, Լոմջարիան, Մելիան, Գվարամիան։ Թե որքանով կհաջողվի այս միավորումը, կարող եք դատել ինքներդ,- ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով, «փաստն այն է, որ սա է պլանը, բայց որոշ մարդիկ որոշ բաներ սխալ են հաշվարկում»:

«Ծրագիր կա, ըստ որի, իրենց հաշվարկներով, ընդդիմությունից երկու սուբյեկտ պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։ Դա պետք է լինի «Ազգային շարժում» և այս մարդկանց միավորումը։ Իհարկե, շատ դժվար է հասարակությանը վաճառել, որ Խազարաձեն, Գախարիան, Զուրաբիշվիլին, Լոմջարիան, Մելիան, Գվարամիան «Ազգային շարժում» չեն։ Այս նախագիծը ձախողվելու է ճիշտ այնպես, ինչպես ձախողվեց «Եվրոպական Վրաստան» նախագիծը, հետո՝ «Լելոն», հետո՝ Գախարիայի նախագիծի։ Նրանք չեն կարողանա հաղթահարել շեմը, սա իմ կանխատեսումն է»,- ասել է Կոբախիձեն։

Նմանատիպ