Իրակլի Կոբախիձե. «Ազգային շարժման» անդամները իշխանությունը տապալելու փոխարեն պաշտոնանկ արեցին իրենց նախագահին
«Ազգային շարժման» անդամները ցանկանում էին երկրում բևեռացում և արմատականություն, և ի վերջո նրանք հասան կուսակցությունում առճակատման և արմատականության,- ասաց «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, «Ազգային շարժում»-ում բախում է իշխանության և փողի համար։
«Սա ներքին հակամարտություն է, որն ի վերջո կթուլացնի կուսակցությունը, եւ սա շատ լավ գործընթաց է։ Վրաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու փոխարեն նրանք արտահերթ ընտրություններ են անցկացնում սեփական կուսակցությունում։ Իշխանությունը տապալելու փոխարեն պաշտոնանկ արեցին սեփական նախագահին: Սա շատ լավ է: Ուզում էին երկրում բևեռացում, արմատականություն, և ի վերջո հասան կուսակցությունում առճակատման և արմատականության։ Լավ է բարելավել քաղաքական համակարգը»,- ասել է Կոբախիձեն։