Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է էթնիկ ադրբեջանցիներին Նովրուզ Բայրամի առթիվ
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է էթնիկ ադրբեջանցիներին Նովրուզ Բայրամի առթիվ

Ցանկանում եմ սրտանց շնորհավորել մեր համաքաղաքացիներին, էթնիկ ադրբեջանցիներին, բոլոր մուսուլմաններին այս օրվա՝ Նովրուզ Բայրամի կապակցությամբ,- այս մասին Մառնեուլում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել էթնիկ ադրբեջանցիներին և մահմեդականներին երկրի վերականգնման գործում ներդրած ավանդի համար։

«Սա նոր կյանքի, թարմացման օր է, և ես ուզում եմ շնորհավորել բոլորին այս տոնի կապակցությամբ։ Ուզում եմ նրանց ընտանիքներին մաղթել առողջություն, բարեկեցություն և խաղաղություն։ Մեզ համար մահմեդական համայնքը մեր հասարակության անբաժան մասն է: Մենք միշտ միասին ենք եղել և կերտում ենք մեր երկրի ընդհանուր պատմությունը։ Ուստի մեր կառավարության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր էթնիկ ադրբեջանցու և յուրաքանչյուր մահմեդականի՝ մեր երկրի վերականգնման գործում ներդրած ավանդի համար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։