Իրակլի Ղարիբաշվիլին սահմանապահներին շնորհավորում է սահմանային ուժերի մասնագիտական օրվա կապակցությամբ
Իրակլի Ղարիբաշվիլին սահմանապահներին շնորհավորում է սահմանային ուժերի մասնագիտական օրվա կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սահմանապահներին շնորհավորում է սահմանային ուժերի մասնագիտական օրվա կապակցությամբ:

Կառավարության ղեկավարի խոսքով, ամենաբարդ, պատասխանատու և, միևնույն ժամանակ պատվավոր առաքելություն է, լինես երկրի պահակ ու պաշտպանես քո հողն ու ջուրը:

«Շնորհավորում եմ մեր սահմանապահներին սահմանային ուժերի մասնագիտական ​​տոնի առթիվ: Ամենաբարդ, պատասխանատու և, միևնույն ժամանակ պատվավոր առաքելություն է, լինես երկրի պահակ ու պաշտպանես քո հողն ու ջուրը: Հենց մեր սահմանապահների քաջության ու հայրենասիրության վրա է կանգնած մեր պետության անվտանգությունը, մեր ժողովրդի խաղաղությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, որ այդքան անձնուրաց և հավատարմորեն ծառայում են իրենց հայրենիքին: Կրկին շնորհավորում եմ յուրաքանչյուր սահմանապահի, խաղաղություն, հաջողություն և առաջընթաց եմ մաղթում մեր երկրի յուրաքանչյուր պահապանին», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: