Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի և Շիդա Քարթլիի մարզպետներին

14:15, 31.05.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի և Շիդա Քարթլիի նոր մարզպետներին:

«Ես ուզում եմ ձեզ հետ կիսվել կարևոր տեղեկատվությամբ: Մասնավորապես, այսօր մենք կատարեցինք երկու փոփոխություն: Փոխվեցին երկու մարզպետներ: Գիորգի Գուգուչիան նշանակվել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի մարզպետ, իսկ Վալերիան Մճեդլիձեն նշանակվում է Շիդա Քարթլիի մարզպետ», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Նմանատիպ