Իրակլի Ղարիբաշվիլին ներկա է գտնվել FITUR 2021-ի հյուրերի պատվին կայացած պաշտոնական ընդունելությանը
Իրակլի Ղարիբաշվիլին ներկա է գտնվել FITUR 2021-ի հյուրերի պատվին կայացած պաշտոնական ընդունելությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Իսպանիայի Թագավորություն կատարած այցի շրջանակներում, պատվիրակության հետ միասին ներկա է գտնվել պաշտոնական ընդունելությանը, որը ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը, կազմակերպել է FITUR 2021 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի հյուրերի պատվին:

Վրաստանի պատվիրակությանը և զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսի այլ բարձրաստիճան հյուրերին, ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար, Զուրաբ Պոլոլիկաշվիլիին հյուրընկալել է Մադրիդի Թագավորական թատրոնում:

Պաշտոնական ընդունելության հյուրերին խոսքով դիմեցին ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը, Մադրիդի քաղաքապետը և Իսպանիայի Թագավորության արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության նախարարը:

«Ես շատ ուրախ եմ, որ համավարակի մեկնարկից մեկուկես տարում, Մադրիդում ունենք առաջին միջազգային ցուցահանդեսն անցկացնելու հնարավորություն: Սա շատ լավ սկիզբ է, զբոսաշրջության վերականգնման սկիզբ: Համոզված եմ, որ մենք միասին կհաղթենք այս վտանգավոր վարակին: Իրավիճակը բարելավվում է, և մենք բոլորս լավատես ենք: Մենք միասին ենք և միասին անցել ենք շատ դժվար ժամանակաշրջան: Բարի գալուստ Մադրիդ: Եվս մեկ անգամ, շնորհակալ եմ, որ եկել եք», – հյուրերին դիմել է Զուրաբ Պոլոլիկաշվիլին: