Իրակլի Ղարիբաշվիլին իր վիշտն է հայտնում Ռեզո Գաբրիաձեի մահվան կապակցությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր վիշտն է հայտնում Ռեզո Գաբրիաձեի մահվան կապակցությամբ:
«Մեզ լքեց ևս մեկ մեծ արվեստագետ:
Իմ խորին ցավն եմ հայտնում տաղանդավոր վրացի արվեստագետի, գրողի, նկարչի, թատրոնի և կինոյի ռեժիսոր Ռեզո Գաբրիաձեի մահվան կապակցությամբ:
Ռեզո Գաբրիաձեն այնպիսի մասշտաբի ռեժիսոր է, որի ստեղծած աշխարհը հավասարապես բնիկ է և սիրված բոլոր սերունդների համար: Նրա մեծ տաղանդի և անզուգական հումորի արժանիքն է, որ մենք ունենք շատ գլուխգործոցներ վրացի ընթերցողների և հեռուստադիտողների համար: Բազում տարիների ընթացքում մեծ վրացի դերասանների ձայներով խոսող նրա անմոռանալի տիկնիկները, երբեք չեն կորցնի հանդիսատեսի առանձնահատուկ սերը: Ջերմությունը, բարությունը և սերը Ռեզո Գաբրիաձեի հիմնական արժեքներն են, և սա նրա ստեղծագործական գործունեության հիմնական առանցքն է:
Ցանկանում եմ ցավակցություն հայտնել Ռեզո Գաբրիաձեի ընտանիքին, ընկերներին, հարազատներին և ամբողջ Վրաստանին», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին «Ֆեյսբուքում»:
84 տարեկան հասակում կյանքից հեռացավ նկարիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր, գրող Ռեզո Գաբրիաձեն: