Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «Սանկո Հոլդինգի» պատվավոր նախագահ Զեքի Քոնուկօղլուի հետ

18:02, 01.12.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է «Սանկո Հոլդինգի» պատվավոր նախագահ Զեքի Քոնուկօղլուի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են Վրաստանի հզոր ներդրումային ներուժը և հետագա համագործակցության հեռանկարները։

Զրույցն անդրադարձել է այն ներդրումային ծրագրերին, որոնք շահագրգռված են իրականացնել SANKO Group-ը։ SANKO Group-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Թուրքիայում, հոլդինգում աշխատում է 14000 մարդ։ Ընկերությունը գործում է մի քանի ոլորտներում, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի, շինարարության, անշարժ գույքի, տեքստիլի և այլ ոլորտներում:

Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը մասնակցել են Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայը և «Սանկո Հոլդինգի» տնօրեն Ջեմալ Արիկին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։

Նմանատիպ