Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Իսպանիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսի հետ:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Իսպանիայի երկկողմ հարաբերությունների բոլոր հիմնական ուղղությունները: Ընդգծվել է, որ Իսպանիան Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հստակ և լուրջ աջակից է: Իսպանիայի վարչապետը այստեղ վերահաստատեց հետագայում բոլոր մակարդակներում այս աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Ցանկություն հայտնվեց խորացնել Վրաստանի և Իսպանիայի միջև առկա տնտեսական համագործակցությունը: Հանդիպմանը նախատեսվել է, որ առաջիկայում իրականացվելու են բարձր մակարդակի այցեր, որոնք նույնպես ունենալու են բիզնեսի բաղադրիչ: Այս կապակցությամբ շեշտվել է, որ կարևոր է, որ իսպանական ընկերությունները և բիզնեսի ներկայացուցիչները ներգրավված լինեն Վրաստանում ընթացող տնտեսական գործընթացներում:

Զրույցը կեդրոնացել է համահամաճարակով պայմանավորված աշխարհում ծանր իրավիճակին: Իսպանիայի Թագավորության վարչապետը պատրաստակամություն է հայտնել շարունակել օժանդակել Վրաստանին համաճարակի դեմ պայքարում՝ ԵՄ նախագծերում ներգրավվածության միջոցով:

Մոնկլոայի պալատում կայացած հանդիպմանը ներկա էին ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Իսպանիայի Թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իլիա Գիորգաձեն: