Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Իսպանիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահ Մարիչել Բատետին:

Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, զրույցի հիմնական թեման երկու երկրների հարաբերություններն էին տարբեր ոլորտներում, այդ թվում՝ խորհրդարանական ուղղությամբ:

Նրանց խոսքով, նշվում է, որ Վրաստանը սերտ և արդյունավետ համագործակցություն ունի Իսպանիայի Թագավորության հետ և անհրաժեշտ է այն խորացնել խորհրդարանների մակարդակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից հետագա քայլերի հեռանկարները: Այս կապակցությամբ նախաձեռնվել է երկու երկրների օրենսդիր մարմինների տնտեսական կոմիտեների համատեղ ֆորումի կազմակերպման հարցը, որը օգտակար ձևաչափ կլինի ընթացիկ հարցերի քննարկման համար:

Ընդգծվել է այն կարևոր փաստը, որ Իսպանիայի Թագավորությունը սատարում է Վրաստանին բոլոր խորհրդարանական վեհաժողովներում, որտեղ քննարկվում է Վրաստանի հարցը, այդ թվում՝ օկուպացված տարածքների, ինչպես նաև երկրի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման առումով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում Վրաստանի դերը և հետագա քայլերը, որոնք կնպաստեն երկու երկրների տնտեսական համագործակցության խորացմանը, ինչպես նաև ազգամիջյան և մշակութային կապերի զարգացմանը:

Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, բնագավառային տնտեսության և տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահ Դավիթ Սոնղուլաշվիլին և Իսպանիայի Թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իլիա Գիորգաձեն: