Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ֆիլիպ Ռիկերին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ֆիլիպ Ռիկերին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային ընթրիքի ձևաչափով հանդիպել է Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիկերի հետ։

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը Իրակլի Ղարիբաշվիլին և Ֆիլիպ Ռիկերը խոսել են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Վրաստանի ռազմավարական գործընկերության կարևորության մասին։

Նշվել է ռազմավարական գործընկերության դրական դինամիկան, որը պայմանավորված է երկու երկրների համագործակցության շրջանակներում իրականացվող քայլերով։ Հանդիպմանը արտահայտվել է առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու լիակատար պատրաստակամություն։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին և Հայաստան-Ադրբեջան երկխոսության մեջ Վրաստանի միջնորդական դերին։

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ բանակցությունները միակ և կարևոր միջոցն են ցանկացած հակամարտությունը լուծելու և առաջ շարժվելու համար։ Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։