Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է APM Terminals ընկերության ներկայացուցիչների հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է APM Terminals ընկերության ներկայացուցիչների հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է APM Terminals ընկերության ներկայացուցիչների հետ։

Կողմերը քննարկել են Փոթիի նավահանգստի ներուժը և Միջին միջանցքի ուղղությամբ հետաքրքրության աճը։

Ուշադրություն է դարձվել, որ աճող բեռնահոսքի ֆոնին Փոթիի նավահանգստում առանձնահատուկ նշանակություն ունի ժամանակակից ենթակառուցվածքների զարգացումը։ APM Terminals-ի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ավելի շատ ներդրումներ կատարել և արդիականացնել առկա ենթակառուցվածքները։

Զրույցում անդրադարձ է եղել նաև Փոթիի նավահանգստի հնարավոր ընդլայնմանը ապագայում։

Կառավարությունում կայացած հանդիպմանը մասնակցել են APM Terminals Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային տնօրեն Իգոր վան դեր Էսենը և APM Terminals Փոթիի գլխավոր տնօրեն Ժուլիեն Ֆերնանդեսը, իսկ Վրաստանից՝ փոխվարչապետ, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։