Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԱՄՆ-ի զորքի հրամանատարին

Վրաստանի պաշտպանության նախարարը հյուրընկալել է Եվրոպայում ԱՄՆ-ի զորքի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կրիստոֆեր Կավոլին:

Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է պաշտպանության ոլորտում Վրաստանի գլխավոր ռազմական գործընկերոջ հետ սերտ համագործակցության նշանակությունը և ամերիկյան կողմին շնորհակալություն հայտնել մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման գործընթացում ցուցաբերած օգնության համար:

Հանդիպմանը խոսքը վերաբերել է Վրաստանի պաշտպանության պատրաստակամության ծրագրի (GDRP) ընթացքին, որը արդյունավետ իրականացվում է ԱՄՆ-ի Եվրոպայի հրամանատարության ներգրավվածությամբ և աջակցությամբ:

Պաշտպանության նախարարությունում անցկացված հանդիպմանը կողմերը զրուցել են գլոբալ անվտանգության ապահովման գործընթացում Վրաստանի ներդրման մասին: