Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի արդարադատության նախարարի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի արդարադատության նախարարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովի հետ։

Հանդիպմանը շոշափվել են երկու երկրների միջև առկա հարաբերությունները և ապագա գործընկերության հեռանկարները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս Վրաստան կատարած այցը, և նշվել է, որ այս այցը ևս մեկ վկայություն է Վրաստանի և Ադրբեջանի միջև առանձնահատուկ հարաբերությունների և լրացուցիչ խթան կհաղորդի երկու երկրների համագործակցությանը։ Խոսվել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Ընդգծվել է հակամարտությունների կարգավորման գործում երկխոսության կարևորությունը։

Նշվեց, որ այս ուղղությամբ խաղաղ հարեւանության նախաձեռնությունը կարող է վստահության բարձրացման ամուր հիմք դառնալ։ Ուշադրություն է դարձվել երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին։ Նշվել է, որ Ադրբեջանն առաջատար երկիր է Վրաստանի առևտրային գործընկերների շարքում, և պատրաստակամություն է արտահայտվել ավելի խորացնելու այդ կապերը։

Ադրբեջանի արդարադատության նախարարը Վրաստան է այցելում վրաց-ադրբեջանական իրավական ֆորումի շրջանակներում։ Համաժողովն առաջին անգամ է անցկացվում Վրաստանի և Ադրբեջանի արդարադատության նախարարությունների հովանու ներքո։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։