Իրակլի Ղարիբաշվիլին և Վախտանգ Գոմելաուրին գտնվում են Էրգնեթիում, որտեղ սպասում են բռնազավթիչ ռեժիմի բանտարկությունից ազատված Զազա Գախելաձեին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին գտնվում են Էրգնեթիում, որտեղ սպասում են բռնազավթիչ ռեժիմի բանտարկությունից ազատված Զազա Գախելաձեին
Զազա Գախելաձեն ազատվել է այսօր:
Կասպիի մունիցիպալիտետի Քվեմո Ճալա գյուղի բնակիչ, Զազա Գախելաձեն բռնազավթիչ ուժերի կողմից ձերբակալվել էր 2020 թվականի հուլիսի 11-ին ՝ Սխվիլոյի ամրոցի տարածքում, որի ժամանակ նա վիրավորվել էր ոտքից:
Փաստացի իշխանությունները Զազա Գախելաձեին, այսպես կոչված սահմանը խախտելուց բացի, մեղադրում էր նաև զինծառայողի կյանքը խլելու փորձի մեջ: Ընթացիկ տարվա փետրվարի 5-ին, բռնազավթված Ցխինվալիի այսպես կոչված դատարանը Զազա Գախելաձեին դատապարտեց 12 տարի վեց ամիս ապօրինի ազատազրկման: