Իրակլի Ղարիբաշվիլի. Ես տեղեկացրեցի Լաշա Բեքաուրիին, որ իր անվան նոր դահլիճ կկառուցվի
Ես տեղեկացրեցի Լաշա Բեքաուրիին, որ իր անվան նոր դահլիճ կկառուցվի, – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Արխիլոսկալո գյուղում, որտեղ նա ժամանել էր օլիմպիական չեմպիոն Լաշա Բեքաուրիի հետ միասին:
«Սա մեծ ուրախություն է մեր երկրի, ամբողջ ժողովրդի և հատկապես այս տարածաշրջանի մարդկանց համար: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել Լաշային՝ այս հերոս մարդուն, այս մեծ հաղթանակի կապակցությամբ: Սա մեր հպարտությունն է: Այսօր ես տեղեկացրեցի Լաշային, որ կկառուցվի իր անունով նոր դահլիճ», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: