Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանում սահմանադրական մակարդակով որոշվել է, որ պետությունը հատուկ պայմաններ է ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի իրացման համար
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանում սահմանադրական մակարդակով որոշվել է, որ պետությունը հատուկ պայմաններ է ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի իրացման համար

Ելնելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առանձնահատուկ կարևորությունից՝ Վրաստանում սահմանադրական մակարդակով որոշվել է, որ պետությունը հատուկ պայմաններ է ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի իրացման համար,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վարչապետի խոսքով՝ այս տարի Վրաստանի կառավարությունը ստեղծել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողով։

Ղարիբաշվիլին նշել է, որ 2023 թվականից Առողջապահության նախարարության բյուջեն կավելանա մոտավորապես 770 մլն լարիով, ինչը կապահովի ինչպես համընդհանուր առողջապահության, այնպես էլ այլ նպատակային ծրագրերի ֆինանսավորման ավելացում։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առանձնահատուկ կարևորությունից ելնելով, Վրաստանում սահմանադրական մակարդակով որոշվել է, որ պետությունը հատուկ պայմաններ է ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի իրացման համար։

Այս տարի Վրաստանի կառավարությունը հաստատել է մարդու իրավունքների պաշտպանության երկրորդ ազգային ռազմավարությունը, որտեղ հատուկ նշանակություն է տրվում հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունների և հասարակական կյանքում լիարժեք մասնակցության ապահովմանը։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բարելավումը կառավարության կարևորագույն առաջնահերթությունն է։ Այդ իսկ պատճառով այս տարի Վրաստանի կառավարությունը ստեղծեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողով, որի ստեղծման պարտավորությունը բխում էր միջազգային և տեղական իրավական դաշտից։

Արժանապատիվ և հավասար միջավայրի հասնելու համար պետությունը շարունակելու է իրականացնել միասնական և համակարգված գործունեություն»,- գրել է վարչապետը։