Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության ամուր, կայուն առաջնահերթություն է մնում եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրումը
Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության ամուր, կայուն առաջնահերթություն է մնում եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրումը,- այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին՝ խորհրդարանի չորս կոմիտեների միավորված նիստին:
Իրակլի Ղարիբաշվիլու հայտարարությամբ, պաշտպանության ուժերի գլխավոր նպատակն է լինելու ՆԱՏՕ-ի հետ առավելագույն համատեղելիության հասնելը:
«Նախքան ՆԱՏՕ-ի և Եվրամիությանն անդամակցելը ջանքեր ենք գործադրում, որպեսզի սեփական ուժերով և ռազմակավարական գործընկերների հետ ակտիվ համագործակցությամբ զարգացնենք երկրի պաշտպանության ուժերը և ՆԱՏՕ-ի հետ կունենանք առավելագույն համատեղելիություն»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Իրակլի Ղարիբաշվիլիին չորս կոմիտեների միավորված նիստին լսում են կառավարության նորացված կազմին վստահություն հայտնելու շրջանակներում:
«Ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» անդամները ներկա չեն կոմիտեի լսումներին: