Իրակլի Ղարիբաշվիլին պարգևատրել է ՆԱՏՕ-Վրաստան առկա փաթեթի խմբի առաջնորդին
Իրակլի Ղարիբաշվիլին պարգևատրել է ՆԱՏՕ-Վրաստան առկա փաթեթի խմբի առաջնորդին

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հրաժեշտի հանդիպում է անցկացրել ՆԱՏՕ-Վրաստան առկա փաթեթի (SNGP) հիմնական խմբի առաջնորդի հետ:

Նախարարը առաջին կարգի ռազմածովային ուժերի կապիտան, Շտեֆան Անիհոֆերին շնորհակալություն է հայտնել պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման մեջ ունեցած ներդրման և դաշինքին ինտեգրման ճանապարհին մեր երկրին աջակցության համար և պարգևատրել «Քաքուցա Չոլողաշվիլի» գերատեսչական մեդալով:

Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է ՆԱՏՕ-Վրաստան առկա փաթեթի կարևորության, նրա իրականացման գործընթացում միջազգային փորձագետների օգնության և հատկապես Գերմանիայի, որպես լիդեր երկրի կարևոր ներդրման կարևորության մասին:

Առաջին կարգի ռազմածովային ուժերի կապիտան Շտեֆան Անիհոֆերը SNGP-ի հիմնական խումբը ղեկավարում էր 2017 թվականից:

Տեղեկությունը այս մասին տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: