Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանը համարվում է չորրորդ արդյունաբերական հեղափոխության բնական հանգույցը, այս հնարավորությունն իրացնելու համար մենք պատրաստ ենք արդյունավետ կանոնակարգեր մշակել և ուժեղ գործընկերներ ներգրավել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է «Binance»-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոյի հետ հանդիպմանը։

Վարչապետը «Twitter»-ում գրում է, որ Վրաստանը համարվում է չորրորդ արդյունաբերական հեղափոխության բնական հանգույցը, և այդ հնարավորությունն ամբողջությամբ իրացնելու համար Վրաստանի կառավարությունը պատրաստ է արդյունավետ կանոնակարգեր մշակել և ուժեղ գործընկերներ ներգրավել։

«Ես շատ հետաքրքիր հանդիպում ունեցա աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթների բորսայի՝ «Binance»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոյի հետ։ Մենք քննարկել ենք բլոկչեյնի, նոր ինտերնետի և կրիպտոարժույթի հետ կապված հարցեր։ Վրաստանը համարվում է չորրորդ արդյունաբերական հեղափոխության բնական կենտրոնը։ Այս հնարավորությունը լիովին իրացնելու համար մենք պատրաստ ենք մշակել արդյունավետ և նպատակաուղղված կանոնակարգեր և ներգրավել ուժեղ գործընկերներ»,- գրում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։