Իրակլի Ղարիբաշվիլի. Կցանկանայի խնդրել ձեզ պատվաստվել, քանի որ մենք ունենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից լիազորագրված պատվաստանյութեր
Ես կցանկանայի խնդրել ձեզ պատվաստվել, քանի որ մենք ունենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից լիազորագրված պատվաստանյութեր, մեզանից զգալիորեն ավելի հարուստ երկրներ չեն կարողացել ներկրել լավագույն պատվաստանյութեր,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բոլնիսիում՝ «Վրացական երազանքի» Բոլնիսիի քաղաքապետի թեկնածու Դավիթ Շերազադիշվիլիի առաջադրմանը խոսքով ելույթ ունենալիս:
Կառավարության ղեկավարը նշել է, որ իր ընտանիքի բոլոր անդամները պատվաստվել են, և այս առումով ոչ մի վտանգ չկա:
«Համաճարակի պատճառով ես կցանկանայի խնդրել ձեզ պատվաստվել: Անձամբ ես պատվաստվել եմ: Ծնողներս, իմ ընտանիքի բոլոր անդամները պատվաստված են: Այս առումով վտանգ չկա: Շատ կեղծ տեղեկություններ են տարածվում: Ես կխնդրեի թեկնածուին և բոլորին՝ մեծամասնականներին, ունենալ ավելի շատ տեղեկատվություն, ավելի շատ շփում բնակչության հետ: Բացատրենք, որ դա բացարձակապես անվտանգ է: Ընկերներ, կառավարությունը պատվաստանյութ է ներկրել, շատ երկրներ մեզանից շատ ավելի ուժեղ վիճակում են, շատ ավելի հարուստ, բայց նրանք չեն կարողացել ներկրել լավագույն պատվաստանյութերը: Մենք ունենք աշխարհի լավագույն պատվաստանյութերը, որոնք ճանաչվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, լիազորված պատվաստանյութեր – «Pfizer»-ի միլիոն ու կես պատվաստանյութ, ունենք նաև չինական ավանդական մեթոդներով պատրաստված միլիոն ու կես դեղաչափ պատվաստանյութ: Հետևաբար, համաճարակը հաղթելու, տնտեսությունը խթանելու և չխոչընդոտելու միակ միջոցը մեզ համար շատ պարզ բան է՝ պատվաստելը: Կրկնեմ, հիմնական փաստարկն այն է, որ բացառվում է պատվաստված անձի մահը: Հետևաբար, մենք պետք է պաշտպանենք մեր բնակչությանը, ընտանիքի անդամներին, ընկերներին, հարազատներին և դրանով իսկ շարունակենք հզոր ներդրում ունենալ երկրի զարգացման գործում: Սա պետք է լինի մեր հիմնական մտահոգությունը», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: