Իրակլի Ղարիբաշվիլի. Գեներալ Գիորգի Կվինիտաձեի անունը խորհրդանշում է անհաշտություն օկուպացիայի հետ և ազատության համար պայքար, և նրա տեղափոխումը Վրաստան շատ կարևոր իրադարձություն է մեր երկրի և ժողովրդի համար
Իրակլի Ղարիբաշվիլի. Գեներալ Գիորգի Կվինիտաձեի անունը խորհրդանշում է անհաշտություն օկուպացիայի հետ և ազատության համար պայքար, և նրա տեղափոխումը Վրաստան շատ կարևոր իրադարձություն է մեր երկրի և ժողովրդի համար

Գեներալ Գիորգի Կվինիտաձեի անունը խորհրդանշում է անհաշտություն օկուպացիայի հետ և ազատության համար պայքար, և նրա տեղափոխումը Վրաստան շատ կարևոր իրադարձություն է մեր երկրի և ժողովրդի համար, – սոցցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ղարիբաշվիլիի խոսքով, գեներալ Գիորգի Կվինիտաձեի տեղափոխման աշխատանքները սկսվել են պաշտպանության նախարարի պաշտոնում նրա պաշտոնավարման ընթացքում:

«Բանակն իր ժողովրդի հատկանիշների արտացոլումն է, քանի որ նա այս ժողովրդի առաջնեկն է, նրա արյունն ու մարմինը» – սրանք այն մարդու խոսքերն են, ով վրացական այս անկախ բանակի գլխավոր ստեղծողներից մեկն էր, իր ժողովրդի ներքին ուժի տեսանելի օրինակ, երկրի արժանի զավակ:

Գեներալ Գիորգի Կվինիտաձեի տեղափոխման շուրջ մենք սկսեցինք աշխատել իմ պաշտպանության նախարարի պաշտոնում, իսկ այսօր՝ հարյուր տարվա բաժանումից հետո, նա վերադարձել է հայրենիք:

Գեներալ Գիորգի Կվինիտաձեի անունը խորհրդանշում է անհաշտություն օկուպացիայի հետ և ազատության համար պայքարը, և նրա տեղափոխումը Վրաստան շատ կարևոր իրադարձություն է մեր երկրի և ժողովրդի համար:

Վրաստանի անկախության օրը մենք Մթածմինդայի պանթեոնում մենք հողին կհանձնենք գեներալ Գիորգի Կվինիտաձեի աճյունը՝ այլ մեծ հայրենասերների կողքին», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին:

Վրաստանի առաջին հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Վրաստանի ազգային հերոս, գեներալ Գիորգի Կվինիտաձեի աճյունը Ֆրանսիայից բերվեց Վրաստան:

Վրաստանի կառավարության որոշմամբ, Վրաստանի Առաջին Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Գիորգի Կվինիտաձեին, որը մահացել է էմիգրացիայում, կհուղարկավորեն Վրաստանում:

Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Երրորդության տաճարում մայիսի 22-ից, իսկ մայիսի 26-ին Գիորգի Կվինիտաձեի աճյունը կհուղարկավորվեն Մթածմինդայի գրողների և հասարակական գործիչների պանթեոնում: