Վրաստանի առաջին հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Վրաստանի ազգային հերոս, գեներալ Գիորգի Կվինիտաձեի աճյունը Ֆրանսիայից բերվեց Վրաստան:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ պաշտոնական միջոցառում՝ ի պատիվ զոհված վրացի գեներալի:
Վրաստանի կառավարության որոշմամբ, Վրաստանի Առաջին Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Գիորգի Կվինիտաձեին, որը մահացել է էմիգրացիայում, կհուղարկավորեն Վրաստանում:
Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Երրորդության տաճարում մայիսի 22-ից, իսկ մայիսի 26-ին Գիորգի Կվինիտաձեի աճյունը կհուղարկավորվեն Մթածմինդայի գրողների և հասարակական գործիչների պանթեոնում:
Գիորգի Կվինիտաձեն ծնվել է 1874 թվականի օգոստոսի 21-ին: Նա ռազմական կրթություն է ստացել Թբիլիսիում և Պետերբուրգում: Մինչ Վրաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը, 1917 թվականի երկրորդ կեսից նա ակտիվորեն մասնակցում էր Վրաստանի զինված ուժերի կազմավորմանը: Նա մեծ ներդրում է ունեցել 1919 թվականին վրացական ռազմական դպրոցի ստեղծման գործում և եղել է դրա առաջին ղեկավարը: 1918-1921 թվականներին նա ակտիվորեն մասնակցել է տարբեր ճակատներում շարունակվող ռազմական գործողություններին: 1921 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ՝ փետրվարի 16-ին, նա վերանշանակվեց զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար: Խորհրդային Ռուսաստանի կողմից Վրաստանի գրավումից հետո գեներալ Կվինիտաձեն կառավարության և հրամանատարության այլ անդամների հետ արտագաղթեց: Նա ապրում էր Ֆրանսիայում, որտեղ մահացավ 1970 թվականին:





