Իրակլի Չիքովանին զինվորականների հետ միասին նշել է 2025 թվականի գալուստը
Իրակլի Չիքովանին զինվորականների հետ միասին նշել է 2025 թվականի գալուստը

Վրաստանի պաշտպանության նախարարը զինվորականների հետ միասին նշել է նոր 2025 թվականի գալուստը։

Վրաստանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ Իրակլի Չիքովանին Սենակիի 2-րդ հետևակային բրիգադում է եղել Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլիի և արևմտյան հրամանատար, բրիգադային գեներալ Կոբա Գրիգոլիայի հետ։ Նրանք շնորհավորել են իրենց անձնակազմին և բրիգադի հրամանատար, գնդապետ Իրակլի Կալանդաձեին Ամանորի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել զինվորականներին երկրին մատուցած ծառայության համար։

Գերատեսչության տվյալներով՝ պաշտպանության նախարարը և ՊԲ հրամանատարը Սենակիի 2-րդ հետևակային բրիգադից տեսակոնֆերանսի միջոցով շնորհավորել են ՊԲ բոլոր ստորաբաժանումների անձնակազմի Ամանորը։ Իրակլի Չիքովանին շնորհակալություն է հայտնել զինվորականներին ծառայության համար և մաղթել խաղաղություն, առողջություն, բարօրություն և հաջողություններ երկրի ծառայության մեջ։