Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող ԱՄՆ-ի դեսպանության ուղղությամբ արձակվել է 8 հրթիռ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող ԱՄՆ-ի դեսպանության ուղղությամբ արձակվել է 8 հրթիռ:
Իրաքի ռազմական ղեկավարության տեղեկությամբ, այսպես կոչված կանաչ գոտու ուղղությամբ հրթիռները արձակվել են անօրինական խմբավորման կողմից, որի հետևանքով վիրավորվել է Իրաքի բանակի մեկ զինվոր, ինչպես նաև վնասվել են մի քանի մեքենաներ և բնակելի համալիր:
ԱՄՆ-ի դեսպանատան տեղեկությամբ, հրթիռային հարձակումից անմիջապես հետո, գործի է դրվել դիվանագիտական ներկայացուցչության հակահրթիռային պաշտպանության համակարգը, որը հրթիռները ոչնչացնում է օդում:
Դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, որ հրթիռային հարձակման արդյունքում դիվանագիտական համալիրը փոքր-ինչ վնասվել է: