Գնահատում ենք իշխանությունների և ընդդիմության կողմից ցուցաբերած զսպվածությունը, Նիկա Մելիայի շուրջ զարգացող իրադարձությունների կապակցությամբ. ԱՄՆ-ի դեսպանություն
Գնահատում ենք իշխանությունների և ընդդիմության կողմից ցուցաբերած զսպվածությունը, Նիկա Մելիայի շուրջ զարգացող իրադարձությունների կապակցությամբ. ԱՄՆ-ի դեսպանություն

Վրաստանում Ամերիկայի Միացյալ նահանգների դեսպանությունը բարձր է գնահատում, իշխանությունների և ընդդիմության կողմից ցուցաբերած զսպվածությունը, Նիկա Մելիայի շուրջ զարգացող իրադարձությունների կապակցությամբ, – այս մասին ասվում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն, անհրաժեշտ է, որ բոլորը հոգ տանեն առկա լարվածության լիցքաթափման մասին, որպեսզի կարողանան համաձայնության գալ հետագա քայլերի վերաբերյալ:

«Միացյալ Նահանգները հավատարիմ է Վրաստանում խաղաղությանը, կայունությանը և ժողովրդավարական գործընթացներին աջակցելու համար կառուցողական երկխոսության խթանմանը: Վրաստանը կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առաջ: Վրաց ժողովրդի շահերից է բխում, որ այս քաղաքական ճգնաժամը լուծվի արագ և խաղաղ: Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Վրաստանին, վերադառնալ աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության կրճատմանը և տնտեսության վերականգնմանը», – ասվում է հայտարարության մեջ: