Պատվաստումը լավ միջոց է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, ուրախալի է, որ մեր վրացի ընկերները շարունակում են պատվաստումների գործընթացը. ԱՄՆ-ի դեսպանություն
Պատվաստումը լավ միջոց է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, ուրախալի է, որ մեր վրացի ընկերները շարունակում են պատվաստումների գործընթացը. ԱՄՆ-ի դեսպանություն

Ուրախալի է տեսնել, որ մեր վրացի գործընկերներն ու ընկերները շարունակում են պատվաստումների գործընթացը», – այս մասին ասվում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարության մեջ:

«Պատվաստանյութերը մինչ այժմ «կովիդ 19»-ի դեմ պայքարի լավագույն միջոցն են: Ուրախալի է տեսնել, որ մեր վրացի գործընկերներն ու ընկերները շարունակում են պատվաստումների գործընթացը: Միացյալ Նահանգները հպարտանում է, որ հանդիսանում է «Կովաքսի» (4 միլիարդ դոլար) և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ամենամեծ դոնորը: Նրանք օգնում են պատվաստանյութեր առաքել ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Վրաստան», – ասվում է ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության մեջ, որը տեղադրված է դեսպանության ֆեյսբուքյան էջում: