Զազա Գախելաձեի այսօրվա վճիռը Ռուսաստանի փորձերի ևս մեկ օրինակ է, ապօրինի կերպով վերահսկել Վրաստանի տարածաշրջանները, Աբխազիան և Հարավային Օսիան. ԱՄՆ-ի դեսպանատուն
Զազա Գախելաձեի այսօրվա վճիռը Ռուսաստանի փորձերի ևս մեկ օրինակ է, ապօրինի կերպով վերահսկել Վրաստանի տարածաշրջանները, Աբխազիան և Հարավային Օսիան. ԱՄՆ-ի դեսպանատուն

Զազա Գախելաձեի այսօրվա վճիռը Ռուսաստանի փորձերի ևս մեկ օրինակ է, ապօրինի կերպով վերահսկել Վրաստանի տարածաշրջանները, Աբխազիան և Հարավային Օսիան, – այս մասին ասված է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության տարածած հայտարարության մեջ:

Դեսպանատանը հայտարարում են, որ Գախելաձեի վիրավորումը և ձերբակալումը տեղի չէր ունենա, եթե  Ռուսաստանը կատարեր 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, ինչը նախատեսում է նա ուժերը դուրս բերել նախահակամարտության դիրքեր:

«Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատունը դատապարտում է Վրաստանի քաղաքացի Զազա Գախելաձեի դատապարտումը 12 տարի վեց ամիս ժամկետով, այն բանից հետո, ինչ մոտ ձոթ ամիս առաջ, Ռուսաստանի կողմից կառավարվող անվտանգության ուժերի ներկայացուցիչները նրան վիրավորեցին և ձերբակալեցին, Հարավային Օսիայի վարչական բաժանարար գծի մոտակայքում:

Մենք ընդգծում ենք, որ պարոն Գախելաձեին վիրավորելու և կալանավորելու համար Ռուսաստանի կողմից ձեռնարկված վտանգավոր գործողությունները տեղի չէին ունենա, եթե Ռուսաստանը կատարեր 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, որը ենթադրում էր իր ուժերի դուրսբերում նախակոնֆլիկտային դիրքեր:

Այսօրվա վճիռը Ռուսաստանի փորձերի ևս մեկ օրինակ է, ապօրինի կերպով վերահսկել Վրաստանի տարածաշրջանները, Աբխազիան և Հարավային Օսիան:

Ռուսաստանի գործողությունները վտանգում են Վրաստանի այդ տարածքներում և նրա հարևանությամբ բնակվող մարդկանց կյանքը, մարդու իրավունքները, մշակույթը և անձնական ազատությունները, ինչպես նաև խանգարում են նրանց իրացնել իրենց իրավունքներն ու հնարավորությունները, որոնք պետք է հասանելի լինեն Վրաստանի բոլոր քաղաքացիների համար:

Ռուսաստանը պետք է հետ վերցնի, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը և կատարի 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունը:

Մենք սատարում ենք պարոն Գախելաձեին և նրա ընտանիքին, ինչպես նաև բոլոր այն ընտանիքներին, ովքեր դիմացել են Ռուսաստանի ճնշող բռնազավթմանը», – ասված է ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարության մեջ:

Բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված դատարանն, այսօր Զազա Գախելաձեին դատապարտել է 12 տարի վեց ամիս ապօրինի ազատազրկման: