Իրաքի բանտում ցմահ դատապարտված Վրաստանի քաղաքացու երեխաներին այսօր կտեղափոխեն Թբիլիսի
15:12, 13.10.2018
Վրաստանի երեք անչափահաս քաղաքացիների այսօր Իրաքից տեղափոխելու են Թբիլիսի և տեղափոխելու են ծնողների տուն, տատիկ-պապիկի մոտ: Տեղեկությունն Առաջին ալիքին հաստատել են Վրաստանի արդարադատության նախարարության մամլո ծառայությունում:
Խոսքը երեք դեռահասի մասին է, որոնց մայրը «Իսլամական պետության» կազմում մարտնչող ամուսնում պատճառով Իրաքում դատապարտված է ցմահ ազատազրկման:
Վրացական կողմը Իրաքի արդարադատության նախարարության հետ երկարատև բանակցություններից հետո հասել է համաձայնության և երեխաները, որոնքք մինչ այժմ մեծանում էին բանտում, փոխանցվեին ընտանիքին:
Օդանավակայանում երեխաներին դիմավորելու են արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, դեռահասների ընտանիքի անդամները և դեսպանը: