Ipsos հասարակական կարծիքի ինստիտուտ․ «Ալտերնատիվա Գերմանիայի համար» կուսակցության վարկանիշը կազմում է 28%, իսկ Ֆրիդրիխ Մերցի բլոկի վարկանիշը նվազել է մինչև 20%

15:37, 09.10.2026
Der Spiegel-ի պատվերով անցկացված հարցման համաձայն՝ «Ալտերնատիվա Գերմանիայի համար» (AfD) կուսակցության աջակցությունը կազմում է 28%, իսկ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի բլոկի (CDU/CSU) վարկանիշն ավելի է նվազել և իջել մինչև 20%։
Հարցման մեջ երրորդ տեղն է զբաղեցնում «Կանաչներ» կուսակցությունը (The Greens)՝ 15%-ով։ Այնուհետև հաջորդում են «Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը» (SPD)՝ 13%-ով և «Ձախերը» (Die Linke)՝ 12%-ով։
5%-ից պակաս են հավաքել «Ազատ դեմոկրատական կուսակցությունը» (FDP) և «Սարա Վագենկնեխտի դաշինքը» (BSW): Հարցման արդյունքներով նրանք ստացել են 4% և 3%:
Հարցումն անցկացրել է Ipsos Public Opinion Institute-ը առցանց եղանակով՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 2 002 մարդ։

Նմանատիպ