Ինտերպոլի նոր ղեկավարի պաշտոնում ընտրել են Հարավային Կորեայի ներկայացուցիչ՝ Կիմ Չեն Յանին
Ինտերպոլի նոր ղեկավարի պաշտոնում ընտրել են Հարավային Կորեայի ներկայացուցիչ՝ Կիմ Չեն Յանին:
Լրատվությունն այս մասին տարածել է քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունը: Ինտերպոլի ղեկավարի ընտրությունները անց են կացվել Դուբայում, կազմակերպության ամենամյա կոնգրեսի ժամանակ:
Կիմ Չեն Յանը ինտերպոլի նախագահի պաշտոնակատարն էր: Նրան միջազգային կազմակերպության ղեկավարի պաշտոնում ընտրել են երկու տարի ժամկետով:
Հիշեցնենք, ինտերպոլի ղեկավարի պաշտոնին հավակնում էր նաև Ռուսաստանի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ալեքսանդր Պրոկոպչուկը: Նրա թեկնածության դեմ էին հանդես գալիս արևմտյան երկրները, այդ թվում ամերիկացի սենատորների խումբը:
Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ի նախագահի վարչակազմին, օգտագործել Միացյալ նահանգների ազդեցությունը, որ Վլադիմիր Պուտինը և այլ միապետները ինտերպոլը չօգտագործեն սեփական նպատակների համար: Ավելի ուշ, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինտերպոլի ղեկավարի պաշտոնին աջակցելու է Հարավային Կորեայի ներկայացուցչի թեկնածությանը:
Ինտերպոլի նախկին ղեկավար, Չինաստանի հասարակական անվտանգության փոխնախարար Մեն Հունվեյը, պաշտոնից հեռացել էր այն բանից հետո, ինչ Չինաստանի իշխանությունը նրան մեղադրել էր կաշառք վերցնելու մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan