Ինձ համար անընդունելի է, երբ իմ թիմի անդամներին անպատվում են, իսկ ինձ՝ գովաբանում.Կվիրիկաշվիլի
Ինձ համար անընդունելի է, երբ իմ թիմի անդամներին անպատվում են, իսկ ինձ՝ գովաբանում.Կվիրիկաշվիլի

Ինձ համար անընդունելի է, երբ իմ թիմի անդամներին անպատվում են, իսկ ինձ՝ գովաբանում: Ինձ պետք չէ նման գովաբանություն, իրենց խոսքերը թող հետ վերցնեն,- այսպես է պատասխանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ Գիա Գաչեչիլաձեի մեղադրանքներին:

Նրա խոսքով, Տարիել Խեչիկաշվիլին շատ արժանի մարդ է և նա երբեք իրար չի խառնել իր պետական և բիզնես գործունեությունը:

«Իր նախարարության ժամանակաշրջանում շատ բան է արել, ավարտել է անվերջ կոնֆլիկտները սպորտային ֆեդերացիաներում, սկսել է բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր երիտասարդների համար: Ինձ համար անընդունելի է, երբ իմ թիմի անդամներին անպատվում են, իսկ ինձ՝ գովաբանում: Ինձ պետք չէ նման գովաբանություն, իրենց խոսքերը թող հետ վերցնեն»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

 

«Ուցնոբին», Գիա Գաչեչիլաձեն, երեկ անցկացված ճեպազրույցին խոսել էր պետական գնումներում անարդար պայմանների գոյության մասին և նշել, որ պետությանը առանձին մասնավոր ընկերությունների հետ կապում են կարտելային գործարքներ: