Ինդոնեզիայում մասշտաբային աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի
Ինդոնեզիայում մասշտաբային աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի: Տուժել է 350 մարդ:
Զոհերի թիվը հավանաբար կավելանա: Տեղի իշխանության հայտարարությամբ, երկրաշարժի և դրան հետևած ցունամիի ժամանակ փլուզվել են հազարավոր շենքեր:
Փրկարարական աշխատանքներին համապատասխան ծառայության ներկայացուցիչների հետ միասին ներգրավված են նաև ռազմական զինծառայողներ: Նրանք աղետի գոտում գտնվող տուժածներին փոխանցում են դեղամիջոներ:
7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը Պալու քաղաքում դարձել է ցունամիի պատճառ, որտեղ ապրում է 300 000 մարդ: