Ինդոնեզիական ավիաընկերության ուղևորատար Բոինգի աղետի ենթադրյալ վայրում ընթանում է որոնողափրկարարական գործողություն
Ինդոնեզիական ավիաընկերության ուղևորատար Բոինգի աղետի ենթադրյալ վայրում ընթանում է որոնողափրկարարական գործողություն

Ինդոնեզական ավիաուղիներին պատկանող ուղևորատար Բոինգը Ջակարտայից հյուսիս ընկել է ծովը: Այս մասին հայտնում է «Ռոյտերը»: Օդանավում եղել է 62 մարդ: Ներկայումս աղետի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում:Տեղում աշխատում են ռազմածովային ուժերը:

Ինդոնեզիայի տրանսպորտի նախարար, Բուդի Կարիայի հայտարարությամբ, ինքնաթիռում անձնակազմի 12 անդամ է եղել: Նախարարի խոսքով ՝ «Բոինգ 737»-ը վթարի է ենթարկվել օդանավակայանից 20 կիլոմետր հեռավորության վրա ՝ Լակի կղզու մոտակայքում:

Ինդոնեզիայի տրանսպորտի անվտանգության կոմիտեում ասում են, որ ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք ինդոնեզացի էին:

Sriwijaya Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը թռչում էր Ջակարտայից՝ Պանտիանակ: Ջակարտայի օդանավակայանից ինքնաթիռը անձրևի պատճառով թռել է տեղի ժամանակով ժամը 14:30-ին, կես ժամ ուշացումով և շուտով անհետացել ռադարներից: