Ինչու է Պուտինը ուշանում հանդիպումներից
Ինչու է Պուտինը ուշանում հանդիպումներից

Այսօր, Ռուսաստանի նախագահը Հելսինկի է ժամանել տեղական ժամանակով ժամը 14:00, հենց այն ժամանակ, երբ պետք է սկսվեր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպումը: Պուտինը ավանդաբար ուշացել է հանդիպումից:

Վլադիմիր Պուտինը 2016 թվականին երկու ժամով ուշացել էր Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպումից:

 

 

Ֆրանցիսկոս պապը Ռուսաստանի նախագահին Վատիկանում սպասել է մեկ ժամից ավել:

 

Պուտինը ուշացման ռեկորդ է սահմանել 2014 թվականին Միլանում, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին սպասեցրել է չորս ժամ:

 

Մերկելի նման, Պուտինի հետ հանդիպմանը մի քանի ժամ սպասել է նաև Բելառուսի առաջնորդը: 2012 թվականին Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինին Մինսկի օդանավակայանում սպասել է երեք ժամ:

Չնայած դրան, կարելի է ասել, որ Հելսինկիում Պուտինին սպասեցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, քանզի Դոնալդ Թրամփը Ֆինլանդիայի նախագահի պալատ է այցելել ուշացումով: