Ինչու՞ են բոլորը ցանկանում մեկնել Թբիլիսի,- այս վերանգրով հոդված է հրապարակել Der Tagesspiegel հրատարակությունը: Հոդվածի հեղինակը 1990-ական թվականների Բեռլինը համեմատում է Թբիլիսիի հետ: Նրա խոսքով, Թբիլիսին այսօր կոտրում է Խորհրդային միության ժամանակված Վրաստանի մասին գոյություն ունեցող բոլոր կարծրատիպերը:
«Օրինակի համար «Ստամբա» հյուրանոցը: Այս վայրը կոտրում է Վրաստանի մասին առկա բոլոր կարծրատիպերը: Վրաստան – խորհրդային կիսանդրիներ, կոռուպցիա, Ռուսաստանի հետ պատերազմ, անջատողական կոնֆլիկտներ, ավտորիտար կառավարություն, տարածքներ, որոնց վրա հսկողություն է իրականացնում Ռուսաստանը, օլիգարխներ և էկոնոմիկա, որը տեղից չէր շարժվում»,- գրում է Der Tagesspiegel-ը:
Հոդվածի հեղինակի խոսքով, Թբիլիսին սպասում է նորույթների և տուրիստական նոր ուղղությունների սիրահար արտասահմանցիների:
Հրապարակման հեղինակը Թբիլիսիում գործող գիշերային ակումներից և բարերից բացի նկարագրում է նաև այն վայրերը, որտեղ զբոսաշրջիկները հավաքվում են հաճախակի, այդ թվում է «Ֆաբրիկան», որը նա անվանում է «հիպստերների օազիս»: