Ինչպես մեր երկրի նախկին նախագահն է դուրս եկել քաղաքական արեալից և անցել մարգինալ գոտի, այդպես էլ նրա ներկայացուցիչն է վարվում խորհրդարանում
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, աջակցության համար, շնորհավորել իմ գործընկերներին այս մեծ պատասխանատվության առիթով և ցանկանալ նրանց հաջողություն,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը խորհրդարանում, կառավարությանը վստահություն հայտնելուց հետո:
«Մեկ անգամ ևս ցանկանում եմ հայտնել գոհունակություն, որ ինչպես մեր երկրի նախկին նախագահն է դուրս եկել քաղաքական արեալից և անցել մարգինալ գոտի, հենց այդպես էլ նրա ներկայացուցիչն է վարվում Վրաստանի խորհրդարանում: Ցանկանում եմ մեկ անգամ ևս ձեզանից յուրաքանչյուրին հաստատել նախարարների կաբինետի տրամադրվածությունը, որը առավելագույն կհամագործակցենք բոլոր հետ Վրաստանի խորհրդարանում, ում հետ հնարավոր կլինի վարել քաղաքակիրթ երկխոսություն:
Իհարկե, ցանկանում եմ բնակչությանը մեկ անգամ ևս տալ երաշխիք մեր իշխանության կողմից, որ 2018 թվականը կլինի իրոք ճշմարիտ երկխոսության և առավելագույն ներգրավվածության տարի: Սա է ամենագլխավորը, ինչ ցանկանում էի ասել: Ցանկանում եմ խորհրդարանի նախագահին և մեծամասնությանը շնորհակալություն հայտնել աջակցության համար, սա մեզ համար մեծ պատասխանատվություն է: Շնորհակալություն»,- հայտարարել է վարչապետը:
Վրաստանի խորհրդարանը 103 կողմ, 17՝ դեմ ձայների հարաբերակցությամբ վստահություն է հայտնել կառավարության նոր կազմին: