Ինչպես երևում է, ընտրական բարեփոխումների կապակցությամբ ձեռք է բերվել լայն կոնսեսուս, այժմ սպասում ենք օրինագծի ուղարկմանը Վենետիկի հանձնաժողով և քննարկումների խորհրդարանում շարունակմանը. Կառլ Հարցել
Ինչպես երևում է, ընտրական բարեփոխումների կապակցությամբ ձեռք է բերվել լայն կոնսեսուս, այժմ սպասում ենք օրինագծի ուղարկմանը Վենետիկի հանձնաժողով և քննարկումների խորհրդարանում շարունակմանը, – այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:
Նրա խոսքով, դատական բարեփոխումները ապրիլի 19-ի համաձայնագրի կարևոր բաղադրիչն են:
«Մենք այս փուլում գտնվում ապրիլի 19-ի համաձայնագիրը կյանքի կոչելու գործընթացում: Նախ, ես շատ ուրախ եմ տեղեկանալ, որ երեկ կարծես թե լայն կոնսենսուս է ձեռք բերվել ընտրական բարեփոխումների վերաբերյալ: Այժմ մենք սպասում ենք, որ այս օրինագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով, և գործողություններն ու քննարկումները կշարունակվեն խորհրդարանում:
Դատական բարեփոխումները նույնպես ապրիլի 19-ի համաձայնագրի կարևոր բաղադրիչ են: Սա ձեռք բերված համաձայնության ևս մեկ կարևոր հիմնաքար է, և այս հարցը բոլոր կողմերը շատ լուրջ են ընդունում: Կարճ ժամանակահատվածում կարևոր կլինի կենտրոնանալ Գերագույն դատարանում դատավորների նշանակման գործընթացի վրա, քանի որ այս գործընթացը բավականին շուտ է մոտենում, բացի այդ նշանակումներ կլինեն նաև Արդարադատության գերագույն խորհրդում: Այս երկու մարմինները շատ կարևոր են դատական համակարգի նկատմամբ վստահության հաստատման գործում: Բացի այդ, փուլ առ փուլ տեղի կունենա այլ տեսակի բարեփոխումների սահմանման գործընթացը, որին ներգրավված կլինեն Եվրամիությունը և այլ միջազգային գործընկերները», – հայտարարել է Կառլ Հարցելը: