Ինչ է կատարվում Դոմոդեդովոյի օդանավակայանում ավիավթարից հետո - ֆոտոշարք
Մոսկվայում, Դոմոդեդովոյի միջազգային օդանավակայանում նախատեսված չվերթներն իրականացվել են գրեթե մեկ ժամ ուշացումով, այդ թվում՝ Թբիլիսի-Մոսկվա ավիաչվերթը:
Ինչպես տեղեկացնում Առաջին ալիքի լրագրողը Դոմոդեդովոյից, ուղևորների հարցերին, երեկ տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ, օդանավակայանի աշխատակազմը չի պատասխանում:
Տեղում մինչ այժմ աշխատում են տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Մերձմոսկվայում ուղևորափոխադրող Ան–148 ինքնաթիռ է ընկել։
«Սարատովյան ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը, որը Մոսկվայից Օրսկ էր ուղևորվում, ընկել է Ռամենսկի շրջանի մոտ։
Օդանավը ռադարներից անհետացել է Դոմոդեդովո օդանավակայանից մեկնելուց հետո։ Անձնակազմի հետ կապ չի եղել։ Ինքնաթիռում 71 մարդ է եղել՝ 65 ուղևոր և 6 հոգի անձնակազմի անդամներ, բոլորը զոհվել են:
Ռուսաստանի վարչապետ Դիմիտրի Մեդվեդևն ստեղծել է հատուկ հանձնաժողով, որը կհետաքննի ավիավթարի պատճառները: