Քութայիսիից հետո բժիշկների պատվաստումը շարունակվում է Իմերեթիի մունիցիպալիտետներում:
Այսօր գործընթացին միացել են՝ Ծղալտուբոն, Սամտրեդիան, Թերջոլան, Զեստափոնին, Չիաթուրան և Սաչխերեն:
Վաղը պատվաստումները կսկսվեն ևս հինգ մունիցիպալիտետներում: Հիվանդությունների վերահսկման Իմերեթիի բաժնի ղեկավար Գոչա Գիորգիձեի տեղեկությամբ, Քութայիսիում այս պահին պատվաստվել է 80 բժիշկ: Գիորգիձեն կոչ է անում բժիշկներին ավելի ակտիվ լինել:
Իմերեթիում կա պատվաստման 15 կետ: Ընդհանուր առմամբ տարածաշրջան է հասցվել «Աստրազենեկայի» 5 500 դեղաչափ: