Իմ քաղաքապետ լինելու ընթացքում, երբեք որոշում չի կայացվել, որ օգնություն խնդրող անձանց առանձնացնենք քաղաքական հողի վրա. Կախա Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, շատ վիրավորական է այն մեղադրանքը, իբր օգնություն ցանկացողներին քաղաքապետարանը բաժանում է քաղաքական հողի վրա։ Այս մասին մայրաքաղաքի քաղաքապետը հայտարարել է Թբիլիսիի քաղաքային խորհրդում ընդդիմադիր պատգամավոր Սոֆիո Ջափարիձեի հարցին ի պատասխան։
«Կարող եք հարցնել ձեր գործընկերներին, թե քանի հոգու ենք մենք օգնել։ Սա թեմա է, թե ինչպես կարող է մարդը քաղաքականապես որոշել՝ ում օգնել, ում ոչ։ Սա ամենամեծ չարիքն է։ Մեծ ներողություն, բայց դա շատ վիրավորական է մեզ համար։ Վստահեք ինձ, երդվում եմ, իմ քաղաքապետության օրոք, երբեք որոշում չի կայացվել, որի համաձայն մենք տարբերել ենք մարդկանց՝ օգնության և աջակցության առումով, քաղաքական նշանի վրա։ Դա կլինի ամենամեծ չարիքը, ամենամեծ դժբախտությունը, որ մարդը կարող է անել»,- ասել է Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետը Թբիլիսիի քաղաքային խորհրդի հաստատմանը ներկայացրել է մունիցիպալ կառավարության նոր կազմը։ Ավագանու նիստում քննարկվում է փոխքաղաքապետերի, գերատեսչությունների ղեկավարների և գամգեբելիների հաստատումը։