Իլիա Երկրորդն ապացուցել է, որ ամենասուրբ, հայրենասիրական նպատակների համար պայքարը մշտապես ավարտվում է հաղթանակով. Իրակլի Կոբախիձե
Իլիա Երկրորդն ապացուցել է, որ ամենասուրբ, հայրենասիրական նպատակների համար պայքարը մշտապես ավարտվում է հաղթանակով. Իրակլի Կոբախիձե

Մենք պետք է հիշենք, որ վրաց եկեղեցու պատմությունը պատկերում է մեր ազգի պայքարի և հաղթանակների բազմադարյա պատմությունը, որի հիմնարար իմացումը Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ «Կրոնը և հանրության կյանքը» միջազգային կոնֆերանսին խոսքով ելույթ ունենալիս:

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, այսօրվա օրը նվիրվում է Վրաստանի պատմության կարևորագույն և առանձնահատուկ ամսաթվին – Վրաստանի առաքելական ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիայի վերականգնման 100 ամյակին:

«Սրբազնագույն և Երանաշնորհի կյանքով և գործունեությամբ, նա հաստատել է, որ վրաց ազգը երբեք չի ընտելանա իր համար ամենաթանկ՝ կրոնի զիջմանը: Սրբազնագույնը հաստատել է, որ ամենասուրբ, հայրենասիրական նպատակների համար պայքարը մշտապես պսակվում է հաղթանակով: Ցանկանում եմ, դրա համար, որպես վրացի և ուղղափառ քրիստոնյա, խոնարհվել Սրբազնագույն և Երանաշնորհի առջև: Մենք պետք է հիշենք, որ վրաց եկեղեցու պատմությունը պատկերում է մեր երկրի պայքարի և հաղթանակների բազմադարյա պատմությունը, որի հիմնարար իմացումը Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: