Իլիա Երկրորդը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Իլիա Երկրորդը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը հյուրընկալել է Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրան ուղեկցող անձանց:

Վրաստանի պատրիարքարանի կողմից տարածված տեղեկությամբ, հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ:

Պատրիարքարանի տեղեկությամբ, խոսքը վերաբերել է երկու երկրների միջև առկա պատմամշակութային կապերի նշանակությանը: