Իլիա Երկրորդ. Շնորհավում եմ այս պատմական օրվա առթիվ, Վրաստանն անպայման կմիավորվի
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կատարել է իր ընտրությունը: Սրբազնագույնը քվեարկել է Կրծանիսիի ընտրատարածքի չորրորդ ընտրատեղամասում:
«Շնորհավում եմ այս պատմական օրվա առթիվ, մենք քվեարկել ենք Վրաստանի հզոր ապագայի համար, Վրաստանն անպայման կմիավորվի և կլինի երջանիկ: Աստված օրհնի ձեզ»,- նշել է պատրիարքը: