Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգի ընթացիկ հարցեր և Վրաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացի առաջընթացը, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի 12 առաջնահերթությունների կատարման առումով ձեռք բերված առաջընթացը։

«Երկու կողմերն ընդգծեցին 2022 թվականի Եվրոպական խորհրդի պատմական որոշումը՝ ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը, որը պաշտոնապես բացեց երկրի ճանապարհը դեպի ԵՄ անդամակցություն, և արդյունքում Վրաստանը անցավ ընդլայնման փաթեթին։

Իլիա Դարչիաշվիլին ընդգծել է Վրաստանի իշխանության պատրաստակամությունը և Ասոցացման համաձայնագրի ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը, ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտրի տարածքը, որը կնպաստի Վրաստանի տնտեսական և հատվածային ինտեգրմանը Եվրամիությանը և գործնականում կնախապատրաստի երկիրը անդամակցության համար։ Այս համատեքստում զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականին Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցին Վրաստանի՝ Եվրամիության հետ իրավական և ինստիտուցիոնալ համապատասխանության վերաբերյալ, որը դրական է գնահատում երկրի կողմից իրականացվող բարեփոխումները։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության մեջ։