Իլհամ Ալիև. «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ավիավթարի մասին. Ռուսական կառույցների փորձերը՝ քողարկել այս միջադեպը, զարմանք և արդարացի վրդովմունք են առաջացնում
Ռուսական կառավարական կառույցների՝ այս միջադեպը քողարկելու և համառ անհեթեթ վարկածներ տարածելու փորձերը մեզ զարմանք, տխրություն և արդարացի վրդովմունք են առաջացնում,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ։
Ալիեւի խոսքով՝ Գրոզնի եւ Ակտաու են ուղարկվել դատախազության աշխատանքային խմբեր, որոնք օպերատիվ աշխատանքներ են իրականացրել։
«Դատախազության աշխատանքային խմբեր են ուղարկվել Գրոզնի եւ Ակտաու, որտեղ օպերատիվ աշխատանքներ են տարել։ Նորից եմ ասում՝ նախնական տվյալներ կան։ Բնականաբար, հետաքննության ավարտից հետո մենք ամբողջական տեղեկատվություն կտրամադրենք ադրբեջանական հանրությանը, սակայն ևս մեկ անգամ կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել մի հարցի վրա, որի մասին ես խոսել եմ դեկտեմբերի 29-ին. հայտարարվել է Գրոզնիում օդային տարածքը փակելու գործողություն. ինքնաթիռը խոցելուց հետո։ Սա կրկին ցույց է տալիս, որ կան շատ լուրջ խնդիրներ, որոնք կապված են հանցագործության հետ։ Եթե Ռուսաստանի օդային տարածքում վտանգ լիներ, ապա այդ մասին անմիջապես պետք է տեղեկացվեր ինքնաթիռի կապիտանին։ Օդային տարածքը պետք է անհապաղ փակվեր, իսկ ինքնաթիռը վերադառնար»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Բացի այդ, ըստ Ալիեւի, նման դեպք տեղի է ունեցել Գրոզնիի մերձակայքում՝ ավիավթարից մոտ տասը օր առաջ, երբ ինքնաթիռը ստիպված է եղել կես ճանապարհից հետ շրջվել։ Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը, հետաքննության ավարտից հետո հանրությանը կտրամադրվի ամբողջական տեղեկատվություն։
Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռ է կործանվել. Ինքնաթիռում եղել է 62 ուղեւոր և անձնակազմի հինգ անդամ։ Միջադեպի հետեւանքով զոհվել է 38 մարդ։