«IDS Borjomi»-ի սեփականատեր ընկերությունը պատրաստ է իր բաժնետոմսերի մի մասն անվճար փոխանցել Վրաստանի կառավարությանը
«IDS Borjomi»-ի սեփականատեր ընկերությունը պատրաստ է իր բաժնետոմսերի մի մասն անվճար փոխանցել Վրաստանի կառավարությանը

Վերահսկող «IDS Borjomi» ընկերությունը Վրաստանի կառավարությանն առաջարկել է բաժնետոմսերի մի մասն անվճար փոխանցել։

Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

«IDS BORJOMI International»-ն այսօր հայտարարել է, որ Վրաստանի կառավարության հետ բանակցություններից հետո իր վերահսկող ընկերությունը պաշտոնական առաջարկ է ներկայացրել Վրաստանի կառավարությանը՝ բաժնետոմսերի մի մասն անվճար փոխանցելու վերաբերյալ։ Այս քայլը Վրաստանի կառավարությանը հնարավորություն կտա մասնակցել միջազգային ընկերության կառավարմանը։

Տարածաշրջանում վերջին բացասական զարգացումների պատճառով «IDS BORJOMI International»-ը բիզնեսի ընդհատումներ ու դժվարություններ է ունենում բանկային ծառայությունների հետ, ինչը ստիպել է ընկերությանը դադարեցնել արտադրությունը Բորջոմի քաղաքի շշալցման գործարաններում: Արդյունքում հազարից ավելի մարդ հայտնվել է աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։ Այն բանից հետո, երբ Վրաստանի կառավարությունը կհաստատի «IDS BORJOMI International»-ի սեփականատեր ընկերության առաջարկը, «IDS Borjomi Georgia» ընկերությունը կկարողանա վերսկսել արտադրական գործընթացը գործարաններում և վերսկսել տնտեսական գործունեությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թողնել մեկնաբանություն