Սիրիայում, Իդլիբ և Համաս գավառների ռմբակոծման հետևանքով զոհվել է 8 մարդ:
Տարածված լրատվությամբ, ռմբակոծելիս օգտագործել են ռազմական ինքնաթիռներ և հրետանի:
Ռազմական օպերացիային մասնակցել են Սիրիայի կառավարական ուժերը և ռուսական ավիացիան:
Լայնածավալ ռմբակոծության ժամանակ տուժել է 25 մարդ: Տարածվում է լրատվություն, որ ռմբակոծության թիրախը բնակելի թաղամասերն էին: Դրա հետ մեկտեղ փլատակների տակից տուժածներին դուրս բերելու նպատակով ընթանում են փրկարարական գործողություններ: